Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են

27.03.2026

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

  • Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
  • Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
  •  Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն:

Թողնել մեկնաբանություն