Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը «Իրավունքի ամառային դպրոց–2025»-ի շրջանակում հանդես է եկել դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով Կենտրոնի գործունեությունն ու ձեռբերումները

21.07.2025

Հուլիսի 21-ին «Իրավունքի ամառային դպրոց–2025» ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը։ Դասախոսության թեման էր՝ «Փորձաքննությունների դերը արդարադատության իրականացման գործընթացում»։ Ուսանողները ծանոթացել են փորձաքննության եզրակացությունների տեսակներին ու դրանց կառուցվածքին, իրավական կարգավորումներին և գործնական կիրառություններին։

Դավիթ Ղուլյանը ուսանողներին ներկայացրել է նաև Կենտրոնի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, փորձագիտական բաժիններն ու իրականացվող փորձաքննությունների տեսակները, ինչպես նաև՝ վերջին սերնդի ժամանակակից սարքավորումները, որոնք զգալիորեն բարձրացրել են փորձաքննության արդյունավետությունն ու ճշգրտությունը։ Դասախոսությունն անցել է ակտիվ և ինտերակտիվ ձևաչափով։

Ուսանողները քննարկել են ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոնկրետ փորձաքննությունների օրինակներ՝ խորությամբ պատկերացում կազմելով եզրակացության գործնական նշանակության մասին։

Թողնել մեկնաբանություն