Բաժնի պետ – Վահե Հենրիկի Բաբայան
ծնվ. 05.12.1972թ. քաղաք Երևան
1979-1989 թթ-ին սովորել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում
1991-1998 թթ-ին սովորել է Երևանի Պետական բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետում:
1998-2000 թթ-ին սովորել է Մոսկվայի Սոցիալական և Դատական հոգեբուժության Պետական Գիտական Կենտրոնի կլինիկական օրդինատուրայում, ավարտելուց հետո ստացել է դատահոգեբույժ-փորձագետի և հոգեբույժի որակավորում:
2000-2002 թթ-ին սովորել է Մոսկվայի Սոցիալական և Դատական հոգեբուժության Պետական Գիտական Կենտրոնի ասպիրանտուրայում:
2000-2011 թթ-ին աշխատել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի զորակոչային փորձաքննությունների բաժնում որպես բժիշկ-հոգեբույժ:
2011-2017 թթ-ին ընդգրկված է եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես հոգեբույժ-փորձագետ:
2012-2015 և 2017-2018 թթ-ին եղել է ՀՀ ԱՆ կից ամբուլատոր միջգերատեսչական դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահ:
2015-2017 թթ-ին եղել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերով:
2017-2018 թթ-ին եղել է «ՀԱՊԱԿ» ՓԲԸ բուժական գծով փոխտնօրեն:
2018թթ-ին եղել է «ՀԱՊԱԿ» ՓԲԸ փորձաքննությունների գծով փոխտնօրեն:
2019-2020 թթ-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալությունում վերափորձաքննությունների բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2021-2022 թթ-ին ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում որպես ցերեկային ստացիոնար ծառայության ղեկավար, զուգահեռ ՀՀ Քննչական կոմիտեի հետ պայմանագրային հիմունքներով իրականացրել է դատահոգեբուժական փորձաքննություններ:
2023 թ. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում աշխատել է որպես դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի պետ:
Այլ տեղեկություններ
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Քրեական վարույթներով գործընթացներում իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ
Ենթատեսակները․
1. Քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց մեղսունակության /անմեղսունակության/ հարցը որոշելու նպատակով իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ։
2. Դատահոգեբուժական փորձաքննություններ քրեադատավարական գործունակության գնահատականի և ցուցմունք տալու կարողությունը որոշելու նպատակով մեղադրյալների, տուժողների և վկաների մոտ։
3. Մեղադրյալների սոցիալական վտանգավորությունը գնահատելու նպատակով դատահոգեբուժական փորձաքննություններ։
4. Դատահոգեբուժական փորձաքննություններ անձի անօգնական վիճակը գնահատելու և առողջության վնասի աստիճանը որոշելու նպատակով։
5. Հետմահու դատահոգեբուժական փորձաքննություններ։
Քաղաքացիական գործերով իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ
Ենթատեսակները․
1. Դատահոգեբուժական փորձաքննություններ անձին անգործունակ ճանաչելու գործերով։
2. Գործարք կատարած անձանց դատահոգեբուժական փորձաքննություններ։
3. Երեխաների իրավունքների պաշտպանության և ծնողական իրավունքների սահմանափակումների հարցերով դատահոգեբուժական փորձաքննություններ:


