Քրեական վարույթներով գործընթացներում իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ
Ենթատեսակները․
1. Քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց մեղսունակության /անմեղսունակության/ հարցը որոշելու նպատակով իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ։
2. Դատահոգեբուժական փորձաքննություններ քրեադատավարական գործունակության գնահատականի և ցուցմունք տալու կարողությունը որոշելու նպատակով մեղադրյալների, տուժողների և վկաների մոտ։
3. Մեղադրյալների սոցիալական վտանգավորությունը գնահատելու նպատակով դատահոգեբուժական փորձաքննություններ։
4. Դատահոգեբուժական փորձաքննություններ անձի անօգնական վիճակը գնահատելու և առողջության վնասի աստիճանը որոշելու նպատակով։
5. Հետմահու դատահոգեբուժական փորձաքննություններ։
Քաղաքացիական գործերով իրականացվող դատահոգեբուժական փորձաքննություններ
Ենթատեսակները․
1. Դատահոգեբուժական փորձաքննություններ անձին անգործունակ ճանաչելու գործերով։
2. Գործարք կատարած անձանց դատահոգեբուժական փորձաքննություններ։
3. Երեխաների իրավունքների պաշտպանության և ծնողական իրավունքների սահմանափակումների հարցերով դատահոգեբուժական փորձաքննություններ: