Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրն է
Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, հարգարժան փրկարարներ
Սեպտեմբերի 4-ը, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմի կողմից, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ։
Ամենամարդասիրական, որովհետեւ սեփական կյանքն ու առողջությունը բազմիցս վտանգելով, փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ կյանքեր փրկելով։
Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես վերջին տխուր իրադարձության՝ պայթյունի ժամանակ, անձնվիրաբար փորձեց կատարել մասնագիտական աշխատանքը,սեփական առողջությունը վտանգելով, փորձելով բարձր պահել և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, բարձր գնահատեցին մեր հայրենակիցները , որն էլ ամենապատվաբերն է և նորից հաստատեցիք. Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Շնորհակալ ենք Ձեր ծառայության համար:
Մաղթում ենք բոլորիդ քաջառողջություն և խաղաղ երկինք։
Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Ղուլյան