Դավիթ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

«Մեծարգո՛ պարոն Սասուն Խաչատրյան,

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ:
Ակնհայտ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, գիտակցելով ստանձնած պարտականությունների կարևորությունը, իրենց համար ամենօրյա աշխատանքի ուղենիշ են սահմանել օրենքին անմնացորդ ծառայելն ու գործին նվիրվածությունը: Վստահ եմ, Ձեր ղեկավարած կառույցն իր հետևողական աշխատանքով ևս կնպաստի մեր երկրում իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացմանը՝ պատասխանատու աշխատանքի համար գործունեության հիմք ընդունելով անհրաժեշտ կամքը, բարձր պրոֆեսիոնալիզմը և անաչառությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր մասնագիտական գործունեության մեջ»:

Հարգանքով` Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյան