Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյաի կապակցությամբ

«Հարգելի՛ երևանցիներ, սիրելի’ գործընկերներ,

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բոլոր երևանցիներին՝ Էրեբունի-Երևանի 2804-ամյա տոնի կապակցությամբ։

Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:

Երևանը բոլորինս է, հետևաբար Երևանը պե՛տք է սիրել, պե՛տք է  նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինել, դարձնելով այն ավելի գեղեցիկ ու բարեկարգ։

Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում իր վարդագույն պատմությանը, որտեղ յուրաքանչյուրս ունենք ավելացրած մեր կատարած մեծ ու փոքր գործերի պատմությունը,ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ մեր ամենօրյա վերաբերմունքով ու հոգատարությամբ’ հանդեպ մեր մայրաքաղաքի։

Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար կյանքի կոչենք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության։

Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»:

Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Ղուլյան