Դավիթ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ փաստաբանի մասնագիտական օրվա առթիվ
«Հարգելի պարոն Բաբայան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ փաստաբանների պալատի բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի՝ փաստաբանի օրվա առիթով:
Վստահ եմ, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերում կան և կմնան որպես Ձեր ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ և կշարունակեք աշխատել նույն սկզբունքով:
Ձեր մասնագիտական գործունեությունը որակյալ իրավաբանական օգնության ցուցաբերման բնագավառում այսուհետ ևս կշարունակի իրականացվել բարձր մակարդակով, իսկ Ձեր արհեստավարժությունը, իրավաբանական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կլինեն մշտապես պահանջված:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն ու բարօրություն:
Թո՛ղ հաջողությունը և մասնագիտական պատվախնդրությունը մշտապես ուղեկցեն Ձեզ»:
Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Ղուլյան