Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ
«Հարգելի՛ պարոն Սերգեյ Ատոմյան,
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր ղեկավարած կառույցն իր առանցքային լուրջ դերն ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավակարգի օրինականության ապահովման գործում:
Հավոզված եմ՝ Ձեր ամենօրյա հետևողական աշխատանքի, մեծ նվիրումի շնորհիվ կկարողանաք, ապահովել ոչ միայն Ծառայության արդյունավետ աշխատանքը, այլև էլ ավելի բարձրացնել կառույցի նկատմամբ հանրային վստահությունը:
Շնորհավորելով քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հարգանքով` Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյան