«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորանքը՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի և իմ անունից, շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Այն երազանքները, որ ունեցել ենք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, այսօր արդեն իրականություն են՝ ի դեմս մեր անկախ պետականության։  Թեև մեր  պատմության էջերում հաճախ ենք հանդիպում տարեթվերի, որոնք պատերազմական են, կորստի ու վշտի ցասումով լի, սակայն  հայ ժողովուրդը պետք է պարծանքով հիշի նաև այն տարիները, երբ հակառակ բոլոր դժվարությունների անկախության ձեռքբերումներն ու նվաճումները հաստատեցին ու ամրագրեցին նոր կյանքի կերտումը՝ Անկախությունը:

Այդ բարդ և դժվարություներով լի ճանապարհը դեռ շարունակվում է, սակայն յուրաքանչյուր հայ պիտի գիտակցի, որ Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից, հետևաբար պիտի լինենք միասնական:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն, հաջողությունն և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ»:

Տնօրեն՝ Դավիթ Ղուլյան