ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ պարոն Արմեն Աբազյան,

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին՝ Հայաստանի Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ:
Ձեր կառույցի անուրանալի գործունեություան արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու մեր երկրի օտարերկրյա հյուրերն իրենց անվտանգ ու ապահով են զգում: ԱԱԾ աշխատակիցների ամենօրյա պատասխանատու ու հետևողական աշխատանքի շնորհիվ իրականացվել և իրականացվում են համակարգի գործունեության հիմնական ու կարևորագույն ուղղությունները՝ հանուն մեր երկրի և մեր քաղաքացիների:
Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, թեպետ գաղտնիության պատճառով Ձեր գործունեությունը շատ հաճախ անտեսանելի է, այնուամենայնիվ երևացող հատվածն էլ տպավորիչ է:
Մասնագիտական տոնի առթիվ բոլորիդ մաղթում եմ առողջություն և աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության:

Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյան