ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
« Հարգելի’ պարոն Ռ. Բադասյան և մաքսային ծառայողներ,
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ձեր ամենօրյա աշխատանքով Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների սրտացավ աշխատանքի արդյունքում, նկատելի է կատարված այն մեծածավալ աշխատանքը, որն ուղղված է ոչ միայն մեր երկրի մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր անձի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, այլ նաև սրտացավորեն կերտելու համակարգի գալիք տարիների հարուստ պատմությունը, համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:
Պարոն Բադասյան և մաքսավորներ, մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում»։
Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյան