«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի գործունեությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին

15.04.2026

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիան ստացել է միջազգային ստանդարտներին հավատարմագրում: Սա նպատակաուղղված քայլ է՝ Կենտրոնի աշխատանքը միջազգային արդի ստանդարտներին առավել համապատասխան դարձնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: Այսուհետ փորձարկումները կիրականացվեն ըստ միջազգային ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025–2019 ստանդարտի պահանջների, ինչը լրացուցիչ երաշխիք է փորձագիտական եզրակացությունների ճշգրտության և հավաստիության: Կենտրոնը շարունակում է հետևողականորեն կատարելագործել իր մասնագիտական ու տեխնիկական կարողությունները՝ ապահովելով որակի բարձր մակարդակ:

Թողնել մեկնաբանություն