Կենտրոնի փորձագիտական հնարավորությունների հերթական կատարելագործումը՝ գերհզոր գեոդեզիական սարքավորմամբ

20.08.2025

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել վերջին սերնդի ռոբոտացված էլեկտրոնային տախեոմետր, որն անգերազանցելի է տեխնիկական բնութագրիչներով և աշխատանքի արդյունավետությամբ։
Սարքը հնարավորություն է տալիս 360° x 300° տեսադաշտում սկանավորել տեղանքը մինչև 500 մ հեռավորության բոլոր օբյեկտները, ընդամենը շուրջ 13 րոպեում, իսկ մինչև 50 մ հեռավորության դեպքում կետերի խտությունը կազմում է շուրջ 6 մմ։
Համալրված եռոտանիով՝ մինչև 2.6 մ բարձրացման հնարավորություն, ակտիվ հետևման 360° համակարգով և 1-ին դասի լազերային ցուցիչով, սարքը դաշտային փորձաքննությունները կկատարի ավելի արագ և ճշգրիտ՝ մինչ այդ կիրառվող ավանդական տեխնիկայից 5–7 անգամ արագությամբ և ավելի քան 20 անգամ բարձր ճշտությամբ։ Մինչ այս սարքի ձեռքբերումը, Կենտրոնում շինարարատեխնիկական, մասնավորապես՝ հողաշինարարական փորձաքննություններն իրականացվել են ավանդական մեթոդներով։ Տարածաշրջանում Կենտրոնը եզակի կառույցներից է, որն ապահովված է նմանատիպ գերհզոր և բարձր ճշգրտությամբ սարքավորումով։
Այս ձեռքբերումները հնարավորություն կտան առավել ճշգրիտ որոշել արդյունահանված լեռնային զանգվածների և օգտակար հանածոների ծավալները, ինչպես նաև գնահատել շրջակա միջավայրին և պետությանը պատճառված վնասը։

Թողնել մեկնաբանություն