«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը Մոսկվայում մասնակցել Է Շլյախովի 100 ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

10.12.2025

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը,  Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությանը կից Ռուսաստանի Դաշնային դատական փորձաքննության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մամոնտովի հրավերով, դեկտեմբերի 4–5–ը մասնակցել է «Շլյախովյան ընթերցումներ» 100 ամյակին նվիրված միջազգային գիտագործնական կոնֆերանսին։  Գիտաժողովին քննարկվել են այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են «Արհեստական ինտելեկտը դատական փորձաքննության մեջ» և «Դատափորձագիտական գործընթացի արդիական խնդիրներ» թեմաները։

Այնուհետև, Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի հանրապետության, Աբխազիայի հանրապետության, ինչպես նաև Հարավային Օսեթիայի՝ չորս պետության արդարադատության նախարարությանը կից փորձագիտական կենտրոնների ղեկավարների հետ։ Գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ փորձի և մեթոդների փոխանակման խնդիրները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կադրերի վերապատրաստման կարևորությանը և համաձայնություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական  և գործընկերային։

Դավիթ Ղուլյանը շրջայց է ունեցել Ռուսաստանի Դաշնային դատական փորձաքննության կենտրոնում, տեղում ծանոթանալով փորձաքննություններ իրականացնող բաժիններին, փորձաքննությունների ընթացքին, տեսակներին, ինչպես նաև սարքերին ու սարքավորումներին։

Թողնել մեկնաբանություն