ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Հարգելի’ գործընկերներ,
<<Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա առթիվ։

Յուրաքանչյուր պետության և ժողովրդի համար անգնահատելի է Սահմանադրության պատմական նշանակությունն ու կարևորությունը։

Այս գիտակցությամբ, անկախության հռչակումից հետո սկիզբ դրվեց մեր երկրի Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին, և արդեն 1995թ. համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց կարեւորագույն այդ փաստաթուղթը ‘ հիմք ընդունելով Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։

Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունը այսուհետ ևս կլիներ երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը։

Տնօրեն՝ Դավիթ Ղուլյան