«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի կապակցությամբ
«Քննչական կոմիտեի հարգելի’ աշխատակիցներ,

Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում դուք ապահովում ենք հանցավորության բացահայտման կարևոր գործառույթ՝ նախաքննության փուլում կատարելով կարևոր ու պատասխանատու աշխատանք։ Ձեր օրինապաշտ, անաչառ գործողություններից է կախված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախաքննության օղակի որակն ու դատական մարմիններում մեղադրանքի պաշտպանությունը։

Ձեր մասնագիտական արհեստավարժությունը, օրենքի ամբասիր կատարումը և անմնացորդ աշխատելու ցանկությունը մշտապես կօգնի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները, որոնք մշտապես ուղղված են պետականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին` մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ խաղաղություն, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում»:
Հարգանքով՝ Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյան

