Բաժնի պետ – Վահրամ Հովհաննեսի Սաֆարյան
Ծնված 13.09.1973 թ.
Կրթությունը՝
1980-1990թթ. Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոց;
1990-1995թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ;
1995-1997թթ. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր;
Աշխատանքային գործունեությունը
1197-1999թթ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի գնահատման վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի «Համակարգված դիտարկումներ և գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ում գնահատման բաժնի պետ:
1197-1999թթ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի գնահատման վարչությունում աշխատել է, որպես գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի «Համակարգված դիտարկումներ և գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է, որպես գնահատման բաժնի պետ:
2001թ. «Սեյբոլտ» ՍՊԸ-ում աշխատել է, որպես գնահատող:
2007-2008թթ. «Օրրան» ՍՊԸ-ում աշխատել է, որպես գնահատող
2007-2011թթ. «Օֆման Մոորգիդջ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում աշխատել է, որպես գնահատող
2011-2015թթ. ՀՀ ԳԱ «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում աշխատել է, որպես դատական փորձագետ:
2016թ. «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է, որպես ավագ փորձագետ:
2017-2020թթ. «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է, որպես շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ:
2021թ-2022թ. հոկտեմբերի 5-ը աշխատել է «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ում, որպես տնօրեն:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
13. Շինարարատեխնիկական, այդ թվում`
13-01. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն,
13-02. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինական և այլ կառուցապատման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն:
Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Շինարարատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- նախագծման, շահագործման, քանդման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, դրանց հետ ֆունկցիոնալ կապված հողատարածքները,
- բազմաբնակարանային շենքերում գտնվող բնակարանները, տարածքները, բնակելի տները և դրանց հողատարածքները շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
- նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, շինարարական կապալի պայմանագրերը, իրականացված աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական, ծածկված աշխատանքների և փորձարկման ակտերը,
- իրականացված շինարարական աշխատանքների բնույթը, ծավալը, որակը և դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերը,
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերը, ստանդարտները, տեղեկագրերը, հրահանգները,
- անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ամբողջությունը, անշարժ գույքին հասցված վնասվածքները, դրանց բնույթը և առաջացման աղբյուրները,
- քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
Հետազոտության խնդիրները
- շենքերի, շինությունների կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների համապատասխանության պարզումը նախագծերին, տեխնիկանորմատիվային փաստաթղթերին,
- բաժնետերերի միջև անշարժ գույքի բաժանման, բաժանքների տարանջատման և բաժանման տեխնիկական հնարավորության պարզումը,
- անշարժ գույքին հասցված վնասվածքների հետևանքով պատճառված վնասի, դրանց առաջացման պատճառների և աղբյուրների որոշման հետ առընչվող հարցերը: