Երկար դադարից հետո «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերսկսել է մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունը

26.12.2022

Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն:

Հետազոտման օբյեկտ կարող են լինել՝

  • առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար,
  • թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ,
  • կտորից և տրիկոտաժից արտադրանքներ, կենցաղային օգտագործման համար առարկաներ (սպիտակեղեն, գորգեր), դրանց մասեր,
  • քուղեր, պարաններ և այլ հյուսած և գործված ապրանքներ, դրանց մասեր,
  • թելերով շերտանստած առարկաներ (շորի մնացորդներ, տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր),
  • շորերի և թելային բնույթ ունեցող առարկաների այրված մնացորդներ:

Հետազոտման խնդիրները՝

  • տեքստիլային թելերի մասնիկների, թելերի, կտորների, տրիկոտաժների և այլ թելային բնույթ ունեցող մասնիկների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզումը,
  • կրիչ առարկաների վրա առկա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերումը,
  • կոնտակտային փոխազդեցության փաստի արձանագրումը տեքստիլային թելիկների միկրոհետքերով և տարբեր շերտանստումներով,
  • թելիկների առանձնացման մեխանիզմի պարզումը, շորի և հանցագործության զենքի, կամ շորի և տրանսպորտային փոխադրամիջոցների կոնտակտային փոխազդեցության որոշումը,
  • վառված շորերի կամ թելային այլ օբյեկտների սկզբնական տեսքի որոշումը,
  • կտորի մասի որոշակի օբյեկտին պատկանելության որոշումը,
  • թելային գործվածքների պատրաստման եղանակների որոշումը (գործարանային, տնայնագործական),
  • թելային գործվածքների առաջացման ընդհանուր աղբյուրի պարզումը:

 

Թողնել մեկնաբանություն