Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքավորումներով։ Կենտրոնն այսուհետ կիրականացնի.
- Ներքին էլեկտրական ցանցի հայտնաբերում, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կազմել թաքնված մալուխների և հաղորդալարերի մոնտաժման սխեման։
- Թաքնված մոնտաժմամբ տեղակայված մալուխների և հաղորդալարերի վնասված հատվածների հայտնաբերում։
- Արտաքին և ներքին տեղադրման հողակցման կառուցվածքների պարամետրերի ճշտում և ստուգում։
- Մատակարարվող հոսանքի (մինչև 1000 վոլտ) որակի ամբողջական ստուգում, ինչպես նաև կայանների կողմից՝ այդ թվում արևային, արտադրած հոսանքի ցուցիչների ստուգում և վերլուծում։
- Տարածքում ոչ տեսանելի, մինչև 6մ խորությամբ տեղակայված մալուխների հայտնաբերում՝ առանց հետախուզական աշխատանքների, ուղեգծերի որոշում։
- Էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման կայանների պարամետրերի ամբողջական վերլուծություն։
- Մալուխների և հաղորդալարերի մեկուսացման որակի, ամբողջականության ու մեկուսիչ շերտի դիմադրության ստուգում։
- Յուրաքանչյուր հատվածում (մինչև 1000 վոլտ) կարճ միացման հոսանքի հաշվարկ՝ ավտոմատ ռեժիմում։ Նորացվել է նաև Կենսաբանական փորձաքննություններ իրականացնող լաբորատորիան, ձեռք բերելով այնպիսի նորագույն սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել նոր փորձաքննություն, պարզելով ծառի տարիքն ու բարձրությունը։