Բաժնի պետ - Էլեն Հաբեթի Բաբայան
06. Հետքաբանական, այդ թվում`
06-01 մարդու կողմից թողնված հետքերի,
06-02 առարկաների, գործիքների, դրանց կողմից թողնված հետքերի,
06-03 տրանսպորտային միջոցների կողմից թողնված հետքերի,
06-04 սառը զենքի
Հետքաբանական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- մարդու հետքերը (ձեռքերի, ձեռնոցների, ոտքերի, կոշիկների, ատամների, շրթունքների, արյան և այլն),
- իրերը, առարկաները, գործիքները, մեխանիզմները և դրանց կողմից թողնված հետքերը,
- կենդանիների հետքերը (սմբակների, պայտերի, թաթերի և այլն),
- տրանսպորտային միջոցների (ՏՄ) հետքերը (անիվների, ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքներում ՏՄ-ների, արգելքների, ճանապարհի ծածկույթի, տուժողների հագուստների վրա առաջացած վնասվածքները, ՏՄ-ից պոկված, կոտրված մասերն ու դրանց կտորները և այլն),
- փակող և պահպանիչ սարքերը (փականքներ, պլոմբներ, և այլն),
- մակնիշավորման նշագրումները (թափքի, շարժիչի նույնացման համարներ),
- սառը շեղբավոր և նետողական զենքերը, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերը և առարկաները
Հետազոտության խնդիրները
նույնացման
- թողնված հետքերով հետք առաջացնող օբյեկտի նույնացումը,
- ամբողջի վերականգնումը մասերով.
դիագնոստիկ
- հետքերի առաջացման մեխանիզմների, պայմանների, հերթականության, վաղեմության (հարաբերական), հետք առաջացնող օբյեկտների (մարդու) առանձահատկությունների որոշումը,
- սառը շեղբավոր և նետողական զենքերի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների սառը զենքերի դասին պատկանելիության որոշումն ու պատրաստման եղանակի պարզումը,
- հանգույցների, օղակների տեսակների և կիրառման նպատակի որոշումը,
- մասսայական թողարկման արտադրատեսակների պատրաստման եղանակի, աղբյուրի և վաղեմության (հարաբերական) որոշում,
- փակող և ստուգիչ-ապահովող սարքերի (փականքներ, պլոմբներ, ազդանշանային սարքեր, ապահովման միջոցներ) սարքինության, վերջին փակելուց հետո բացելու եղանակի և վաղեմության (հարաբերական), դրանց մեխանիզմների վրա օտար առարկաների ներգործության առկայության կամ բացակայության պարզումը,
- ՃՏՊ-ի մեխանիզմի որոշումը,
- վրաերթի ընթացքում տրանսպորտային միջոցների մակերևույթի և տուժողների հագուստների վրա փոխազդեցության հետևանքով առաջացած հետքերի պարզումը,
- ՃՏՊ-ի ընթացքում տրանսպորտային միջոցի սրահում գտնվող անձանց վնասվածքների բնույթից ելնելով դրանց տեղակայման որոշումը (նշված խնդիրը լուծվում է հետքաբանական, դատաբժշկական, ավտոտեխնիկական, ներկածածկույթի և մանրաթելի քրեագիտական համալիր փորձաքննությամբ),
- ՃՏՊ-ի ընթացքում տրանսպորտային միջոցի և հետիոտնի փոխադարձ դիրքի որոշումը (նշված խնդիրը լուծվում է հետքաբանական, դատաբժշկական, ավտոտեխնիկական, ներկածածկույթի և մանրաթելի քրեագիտական համալիր փորձաքննությամբ),
- ՃՏՊ-ի ընթացքում միմյանց հետ հպման մեջ մտած տրանսպորտային միջոցների վրա առաջացած վնասվածքների տեղակայման, առաջացման ուղղության, վաղեմության (հարաբերական) որոշումը,
- դաջված նիշերի փոփոխություն, վերադաջման հանգամանքի պարզում
Հետքաբանական փորձաքննությամբ լուծվող խնդիրների ցանկը վերը նշվածից ավելի ընդարձակ է և նախաձեռնողը անհրաժեշտության դեպքում կարող է առաջադրել լուծմանը այլ խնդիրներ: