ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅԱՆ
ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է:
2. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
- փորձագիտության զարգացումը.
- փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը.
- հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը՝ դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու համար.
- փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը: