Բաժնի պետ - Արսեն Սերգեյի Ազիզյան
09.Ֆիզիկաքիմիական մեթոդներով հետազոտություններ, այդ թվում`
09-01 լաքաներկերի և ծածկույթների,
09-02 նավթամքերքների և քսայուղերի,
09-03 սպիրտ պարունակող հեղուկների,
09-04 ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային շինանյութերի,
09-05 միներալների, բնական ու թանկարժեք քարերի,
09-06 պլաստմասսաների, ռետինե և այլ պոլիմերային նյութերի,
09-07 մետաղների և համաձուլվածքների,
09-08 այլ նյութերի:
Լաքաներկերի և ներկածածկույթների քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- ներկված առարկաների լաքաներկային ծածկույթները և նրանցից անջատված ներկածածկույթի մասնիկները (հետքերը),
- ներկածածկույթային նյութերի և լաքաներկերի կոնկրետ ծավալները, հատուկ նշանակության ներկանյութերը (քիմորսիչներ),
- ներկանյութերի բաղադրամասերը,
- ներկած մակերևույթների հետ հպված իրերն ու առարկաները և փոխազդեցության արդյունքում առաջացած ներկածածկույթի հետքերը և մասնիկները,
- լաքաներկերի արտադրության (պատրաստման) համար նախատեսված սարքավորումները,
- ներկանյութերով աշխատանքներ կատարելու համար օգտագործված գործիքները:
Հետազոտության խնդիրները
- ներկածածկույթի կամ ներկանյութի մասնիկների (հետքերի) հայտնաբերումը,
- քիմիական բնույթի, բաղադրության, տեսակի, նշանակության, կառուցվածքային հատկանիշների և օգտագործման ոլորտների որոշումը,
- ներկած առարկաների նույնացումը ըստ ներկանյութերի հետքերի հետազոտության,
- օբյեկտների ներգործության /հպման/ փաստի պարզումը ըստ հետքերի,
- սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը, ծագման սկզբնաղբյուրի պարզումը,
- օբյեկտների վերաներկման փաստի պարզումը:
Նավթամթերքների և վառելիքա-քսայուղերի քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- վառելիքա-քսայուղային նյութեր, այդ թվում քարածխային խեժերի և թերթաքարերի (այրվող) վերամշակման մթերքները, նրանց հետքերը,
- դյուրավառ հեղուկների, լուծիչների, այլ օբյեկտների բաղադրության մեջ մտնող նավթաքիմիական բնույթի բաղադրիչները:
Հետազոտության խնդիրները
- նավթամթերքների և վառելիքա-քսայուղային նյութերի հետքերի հայտնաբերումը,
- նավթամթերքներին և վառելիքա-քսայուղերին նյութի պատկանելիության պարզումը,
- նավթամթերքների և վառելիքա-քսայուղերի տեսակների որոշումը,
- սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը,
- նավթամթերքների և վառելիքա-քսայուղային նյութերի բնույթի և ձևափոխության պատճառների որոշումը:
Սպիրտ պարունակող հեղուկների քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- Գործարանային պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկները (օղիներ և հատուկ օղիներ, կոնյակներ, խաղողի և մրգահատապտղային գինիներ, տարատեսակ լիկյորա-օղային ապրանքներ),
- տնայնագործական պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկները (ինքնաթոր օղի, բրագա, չաչա, տնայնակործական օղի),
- սպիրտ պարունակող հեղուկների մնացորդներ կրող առարկաները,
- սպիրտ պարունակող հեղուկների (սպիրտերի, գինիների, այլ ոգելից խմիչքների) պատրաստման համար նախատեսված (օգտագործվող) սարքավորումները (գործարանային և ինքնաշեն):
Հետազոտության խնդիրները
- հեղուկի բնույթի պարզումը, ալկահոլային խմիչքների տարբերակումը նրանց դասակարգումն ըստ տեսակի և մակնիշի,
- պետ.ստանդարտին կամ ՏՊ-ին համապատասխանության /անհամապատասխանության/ պարզումը,
- պատրաստման տեխնոլոգիայի պարզումը,
- սպիրտ պարունակող հեղուկների պատրաստման համար օգտագործված հումքերի և եղանակի պարզումը:
Ապակու և դրանից պատրաստված իրերի քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- ապակի (լուսատեխնիկական, թերթային, տարային, տեսակավոր) և ապակյա իրեր, նրանց միկրոմասերը (հետքերը):
Հետազոտության խնդիրները
- կոնկրետ ապակյա առարկայի նույնացումը,
- կտորների կամ միկրոմասնիկների մեկ ամբողջի (իրի) պատկանելիության որոշումը,
- առարկայի (իրի) կամ այն կազմող նյութի սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը,
- զննվող օբյեկտում ապակենման նյութի միկրոմասնիկների հայտնաբերումը և դրանց բնույթի պարզումը,
- որոշակի սեռի կամ խմբի պատկանելիության որոշումը,
- փշրող ուժի ուղության, առարկայի փշրման պատճառների (մեխանիկական, թերմիկ և այլ) որոշումը,
- առարկայի (իրի) շահագործման պայմանների որոշումը:
Միներալների, բնական ու թանկարժեք քարերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- միներալները,
- բնական թանկարժեք ու կիսաթանկարժեք բյուրեղները և մշակված քարերը,
- բնականին համանման արհեստական /աճեցված/ քարերը, ինչպես նաև նմանակները,
- վերոհիշյալ քարերից պատրաստված ոսկերչական իրերը և զարդերը:
Հետազոտության խնդիրները
- հետազոտելի օբյեկտների ֆիզիկական ցուցանիշների որոշումը /կարծրության, խտության, օպտիկական հատկություններ և այլն/,
- բյուրեղների և քարերի արատների /ճաքեր, ներառումներ և այլն/ հայտնաբերումը,
- մշակված քարերի որակական հատկանիշների պարզումը,
- քարերի դասակարգումը /ըստ տեսակների/,
- բնական և արհեստական /աճեցված/ քարերի և դրանց նմանակների տարբերակումը:
Պլաստմասսաների, ռետինների և նրանցից պատրաստված առարկաների և իրերի քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- պլաստմասսաները, ռետինը, պոլիմերներեը և նրանցից պատրաստված իրերը և առարկաները:
Հետազոտության խնդիրները
- փնտրվող (որոնելի) օբյեկտի նույնացումը ամբողջի մասերով կամ նյութի բնույթով,
- ծագման աղբյուրի պարզումը,
- օբյեկտի հատկությունների, բնույթի և նրանց ձևափոխության պատճառների պարզումը:
Մետաղների, համաձուլվածքների և նրանցից պատրաստված առարկաների և իրերի քրեագիտական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- մետաղները և համաձուլվածքները,
- մետաղներից և համաձուլվածքներից պատրաստված առարկաները և իրեը (այդ թվում տրանսպորտային միջոցների դետալները, ավտոմոբիլային լամպերի թելիկները և այլն),
- մետաղների և համաձուլվածքների հետքեր կրող առարկաները:
Հետազոտության խնդիրները
- մետաղի միկրոմասնիկների և հետքերի հայտնաբերումը, մետաղի հատկությունների, տեսակի և մետաղի միացությունների հետքերի որոշումը,
- մետաղյա իրերի որակական և քանակական քիմիական կազմի որոշումը,
- մետաղներից և համաձուլվածքներից պատրաստված իրերի համեմատական հետազոտությունը, սեռային, խմբային պատկանելիության որոշումը կամ նույնացումը,
- համեմատվող մետաղյա օբյեկտների ընդհանուր արտադրական սկզբնաղբյուրի պարզումը,
- մետաղյա իրերի հպման փոխներգործության փաստի պարզումը:
Լաբորատորիայի նոր սարքավորումը
«Nicolet iS10» ԻԿ ֆուրյե սպեկտրաչափ, պինդ նյութերի կցորդով և լազերային մանրադիտակով