Բաժնի պետ - Վահե Արշակի Գրիգորյան
01. Ձեռագրաբանական
03. Փաստաթղթաբանական, այդ թվում՝
03-01 փաստաթղթի պատրաստման եղանակի և միջոցի,
- սկզբնական բովանդակության վերականգնման,
- մասերի կատարման հաջորդականության,
- մեքենագրական տեքստի,
- պոլիգրաֆիական արտադրանքի,
- կնիքների և դրոշմակնիքների,
- նմանեցման փաստի պարզման,
- տեքստի բովանդակության պարզման,
- պատառոտված և այրված փաստաթղթերի,
- դրամանիշների և արժեթղթերի,
03-02 փաստաթղթի նյութերի նույնացման,
03-03 այլ օբյեկտների
Ձեռագրաբանական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- գրավոր տեքստեր,
- ձեռագիր գրառումներ,
- թվային գրառումներ,
- ստորագրություններ:
Հետազոտության խնդիրները
նույնացման
- ձեռագրի /տեքստ, գրառում, նաև թվային/ և ստորագրության կատարողի պարզումը,
- ձեռագիր տեքստերը կամ դրանց առանձին հատվածները (ֆռագմենտները), ստորագրությունները, տեքստը և ստորագրությունը միևնույն անձի կողմից կամ տարբեր անձանց կողմից կատարված լինելու փաստի պարզումը.
դիագնոստիկ
- ձեռագրի, ստորագրության կատարման անսովոր պայմանների պարզումը (արտաքին և ներքին)
Փաստաթղթերի դատատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները
- տպագիր տեքստեր,
- կնիքների և շտամպների դրոշմներ,
- ջնջված և թույլ երևացող ձեռագիր տեքստեր (գրառումներ), ստորագրություններ, տառային և թվային նշումներ,
- դրամանիշներ և արժեթղթեր,
- պատառոտված և այրված փաստաթղթեր,
- պոլիգրաֆիական արտադրանք,
- մեքենագիր տեքստեր, գրելանյութ,
- տպագրական ներկեր և այլն
Հետազոտության խնդիրները
նույնացման
- փաստաթղթերը կամ դրանց որոշակի հատվածները կատարած կոնկրետ տեխնիկական միջոցների նույնացում (գրամեքենաներ, գրելու գործիքներ, կնիքներ և դրոշմակնիքներ և այլն),
- պատառոտված, մասնատված փաստաթղթերի ամբողջականության վերականգնում,
- փաստաթղթերի նյութի նույնացում (թղթի, ստվարաթղթի, գրելանյութի, սոսնձի և այլն)
դիագնոստիկ
- փաստաթղթի կամ դրա մասերի պատրաստման եղանակի պարզումը,
- փաստաթղթի սկզբնական բովանդակության փոփոխման փաստի և դրա կատարման եղանակի (կրկնագծում, մեխանիկական ջնջում և կերագծում, հավելատպում և հավելագրում և այլն) պարզումը,
- ջնջված և թույլ արտահայտված փաստաթղթերի բովանդակության վերականգնումը,
- փաստաթղթի մասերի կատարման քրոնոլոգիական հերթականության, այդ թվում նաև հատվող շտրիխների պարզումը,
- փաստաթղթի ծագման աղբյուրի պարզումը,
- գնդիկավոր գրիչով կատարված ձեռագիր գրառումների վաղեմության որոշումը
Լաբորատորիայի նոր սարքավորումը
«Leica M125» ստերեոմանրադիտակ