ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Բաժնի պետ - Պարգև Արծրունի Հարությունյան
 

 

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

14. Ավտոտեխնիկական, այդ թվում`

14-01 ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների,

14-02 տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի,

14-03 տրանսպորտային հետքաբանական

 



Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ավտոտեխնիկական փորձաքննություն

 

Հետազոտության օբյեկտները

- տրանսպորտային միջոցները (ՏՄ) (բացառությամբ երկաթգծային, օդային և ջրային տրանսպորտի), տրանսպորտային կցորդները և կիսակցորդները, ՏՄ-ի դետալները, հանգույցները, ագրեգատները,
- ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, պատահարի վայրում թողնված հետքերը, քրեական գործի նյութերը, որոնք չեն պահանջում իրավական գնահատում (ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության, տրանսպորտային միջոցի զննության և այլ իրեղեն ապացույցների զննության և քննչական փորձարարության մասին արձանագրությունները):

Հետազոտության խնդիրները
 

1. ՃՏՊ-ի հանգամանքների հետազոտության

- ՏՄ-ի շարժման արագությունների և ուղղությունների որոշումը,
- ընդհարված ՏՄ-ի միջև ազդող ուժերի ուղղությունների որոշումը,
- ՏՄ-ի արգելակային և կանգառման ուղիների, ինչպես նաև կանգառման ժամանակի որոշումը,
- դեպքի վայրից ՏՄ-ի, հետիոտների և այլ օբյեկտների հեռավորության որոշումը քննությամբ (դատարանի) առաջադրված պահերին,
- արգելակմամբ կամ շրջանցմամբ ՃՏՊ-ի կանխման տեխնիկական հնարավորության որոշումը քննությամբ (դատարանի) առաջադրված պահերին,
- ՃՏՊ-ի տարբեր պահերին ՏՄ-ների փոխադարձ դիրքերի որոշումը,
- ՏՄ-ների կողմից որոշակի կոնկրետ տեղամասերի հաղթահարման ժամանակի որոշումը,
- երթևեկության համար վտանգի առաջացման պահի որոշումը, եթե դրա համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվող վերլուծություններ,
- ՏՄ-ի և խոչընդոտի փոխադարձ դիրքերի որոշմումն այն պահին, երբ դեռ վարորդն ունեցել է պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն,
- երթևեկության անվտանգության ապահովման տեսակետից «Ճանապարհային երթևեկության կանոնների» (ՃԵԿ) և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» (ՃԵԱԱՄ) ՀՀ օրենքի որ պահանջներով պետք է ղեկավարվեր վարորդը և ինչպես նա պետք է գործեր ստեղծված ՃՏՊ-ի հանգամանքներում,
- ՏՄ-ի կառավարման հետ կապված վարորդի կոնկրետ ինչպիսի գործողությունները, սկսած երթևեկության համար վտանգի առաջացման պահից, կարող էին կանխել ՃՏՊ-ի առաջացումը և դրանք ՃԵԿ-ի կամ ՃԵԱԱՄ ՀՀ օրենքի կոնկրետ որ պահանջներով են նախատեսված,
- տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունների համապատասխանությունը (անհամապատասխանությունը) ՃԵԿ-ի կամ ՃԵԱԱՄ ՀՀ օրենքի տեխնիկական պահանջներին,
- տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունների (անգործության) և պատահարի առաջագման միջև եղած պատճառական կապի պարզումը,
- ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի որոշումը;
- ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի համապատասխանելիության որոշումը տեխնիկա-նորմատիվային փաստաթղթերի պահանջներին,
- ճանապարհային նշանների և նշագծումների տեղաբաշխման համապատասխանելիության որոշումը տեխնիկա-նորմատիվային փաստաթղթերի պահանջներին,
- ՏՄ-ի վարորդի տեղից դիտողականության և տեսանելիության որոշումը` հաշվի առնելով ՃՏՊ-ի վայրի լանդշաֆտը (բնապատկերը) և ճանապարհի պրոֆիլը,
- ճանապարհի անբավարար վիճակի և ՃՏՊ-ի միջև պատճառական կապի որոշումը

2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

- տրանսպորտային միջոցների, դրանց դետալների, հանգույցների և ագրեգատների տեխնիկական վիճակի, աշխատունակության, դրանց շահագործման համար պիտանելիության պարզումը,
- անսարքությունների առաջացման պատճառների ու ժամանակի, դրանց հայտնաբերման հնարավորության պարզումը,
- անսարքությունների և տեղի ունեցած ՃՏՊ-ի առաջացման միջև պատճառական կապի որոշումը

3. Տրանսպորտային հետքաբանական

- ՃՏՊ-ի մեխանիզմի որոշումը,
- ընդհարման ժամանակ ՏՄ-ների փոխազդեցության մեխանիզմի որոշումը,
- հետիոտների (կենդանիների) և անշարժ խոչընդոտների նկատմամբ վրաերթի մեխանիզմի որոշումը,
- ընդհարման պահին ՏՄ-ի փոխադարձ դիրքի անկյան և հարվածի ուղղության որոշումը,
- երթևեկելի մասի սահմանների և առանցքի նկատմամբ ՏՄ-ների փոխադարձ դասավորվածության որոշումը,
- ՏՄ-ների ընմդհարման կամ հետիոտների նկատմամբ վրաերթի տեղի որոշումը,
- ընդհարման ժամանակ ՏՄ-ի շարժման մեջ գտնվելու կամ անշարժ լինելու փաստի պարզումը,
- ՏՄ-ի վրա հետիոտներին վնասվածքների հասցման տեղի որոշումը,
- ՏՄ-ի վրա առկա վնասվածքների բնույթով վթարի պահին ՏՄ-ի սրահում առկա անձանց գտնվելու տեղի որոշումը,
- ընդհարման սկզբնապահին ՏՄ-ների միմյանց հետ հպման մեջ մտած մասերի պարզումը,
- ՏՄ-ի անվադողերի, արգելակային ճկուն խողովակների ու պարուրակային միացությունների վնասման առկայության, ժամանակի և պատճառների որոշումը,
- ՃՏՊ-ից հետո ՏՄ-ի դետալների անսարքությունների առաջացման փաստի որոշումը

Հարց փորձագետին