ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Բաժնի պետ - Արա Արմենի Բաղդասարյան
 

 

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

16. Ապրանքագիտական, այդ թվում`

16-01 ապրանքի գնահատում,

16-02 վնասի չափի որոշում,

16-03 որակի հետազոտություն

 



Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ապրանքագիտական փորձաքննություն

 

Հետազոտության օբյեկտները

- պարենային և արդյունաբերական ապրանքները (սննդամթերք, հագուստ, զարդեր, գործիքներ, սարքեր-սարքավորումներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ և այլն), դրանց նմուշները, ապրանքատեսակի վերաբերյալ նշագրումները,
- փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում ապրանքի վիճակի (հավաստագիր, հայտարարագիր, խոտանման ակտ), փոխադրման (փոխադրման ապրանքագիր, բեռը ընդունելու անդորրագիր), ընդունման ժամանակ որակական հատկանիշների (հանձման-ընդունման ակտ, եզրակացություն ապրանքի որակի համապատասխանության մասին, վերագնահատման ակտ և այլն), ինչպես նաև պահպանման (պահեստավորման պայմանների) վերաբերյալ,
- դատավարական փաստաթղթերը (զննության արձանագրություն, փորձագետի եզրակացություն, այլ տեղեկանքներ, հայտարարություններ):

Հետազոտության խնդիրները

- պարենային և արդյունաբերական ապրանքների գնահատում,
- պատճառված վնասի չափի որոշում,
- ըստ որակի և լրակազմության արտադրանքի համապատասխանության պարզումը ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին կամ այլ նորմատիվ փաստաթղթերին, որակի հավաստագրերին կամ էտալոնային նմուշներին,
- արտադրանքի որակի փոփոխության էության /արատների առկայության և որակի վրա դրանց ազդեցության/ պարզումը,
- ապրանքի որակի փաստացի բնութագրերի և դրա պիտակի վրայի գրառումների /նշագրումների/ համապատասխանության որոշումը,
- ապրանքների առանձին միավորների կամ բազմության միևնույն խմբի (մակնիշի, տեսակի, տիպի) պատկանելիության որոշումը,
- իրացման հանար ուղեկցական փաստաթղթերում նշված ապրանքի որակական ցուցանիշների և ապրանքի փաստացի հատկանիշների համապատասխանության պարզումը,
- նորմատիվ պահանջներին փաթեթավորման համապատասխանության /անհամապատասխանության/ պարզումը,
- ԳՕՍՏ-ին (ՀՍՏ-ին), ՏՊ-ին և այլ նորմատիվ փաստաթղթերին արտադրանքի փոխադրման պայմանների համապատասխանության պարզումը,
- նորմատիվ պահանջներին արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների համապատասխանության պարզումը

Հարց փորձագետին