ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն
25.02.2019

«ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնում փորձագետների առկա թափուր հաստիքների համալրման նպատակով՝ շտապ անհրաժեշտ են դատաշինարարատեխնիկական որակավորմամբ փորձագետներ կամ համապատասխան  մասնագիտական որակավորմամբ մասնագետներ, ովքեր փորձագետ-ստաժորի կարգավիճակով կանցնեն որակավորման ընթացակարգ՝ շինարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման բնագավառում փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու համար:

Հիմնական պահանջներ.

·       կրթությունը՝ բարձրագույն,

·       մասնագիտությունը (որակավորումը)՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճյուղային շինարարություն, ճարտարապետություն, քարտեզագրություն, կադաստրային գործ և անշարժ գույքի գնահատում,

·       համակարգչային (MS Office) ծրագրից օգտվելու հմտություններ, 

·       անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական,

·       չափագրողի, քարտեզագրողի և հողաշինարարի որակավորման վկայական,

·       ծառայողական հաղորդակցության և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման ունակություններ:

Մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը և օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

 

Աշխատաժամանակը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամյա աշխատաժամանակով: Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23։

Ձեր ինքնակենսագրությունը (CV)՝ կից փաստաթղթերով, կարող եք ուղարկել info@justexpert.am էլեկտրոնային հասցեով։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 94) 88-28-49 հեռախոսահամարով։

Հարց փորձագետին