ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն, իր առարկային և նպատակներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները՝

 

  • պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ և գիտատեխնիկական աշխատանքներ՝ դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային ու արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների և (կամ) համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.
  • համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.
  • կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.
  • կազմակերպում և իրականացնում է մեթոդական ու գործնական օգնություն փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և իրականացնում խորհրդատվություն.
  • պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.
  • մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
  • սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.
  • երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.
  • իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումներ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

2. Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

 

  • բնական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտություններ ու մշակումներ.
  • տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ.
  • գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում.
  • կենտրոնի գործունեության առարկային առնչվող սպասարկման ծառայությունների մատուցում.
  • հրատարակչական գործ.գույքի հանձնում՝ վարձակալության.
  • դասընթացների կազմակերպում՝ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման համար.
  • անշարժ և շարժական գույքի գնահատում:

Հարց փորձագետին