ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Բաժնի պետ - Սամվել Ժորիկի Հովհաննիսյան
 

 

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

15. Տնտեսագիտական, այդ թվում`

15-01 հաշվապահական,

15-02 ֆինանսատնտեսագիտական

 

 

 

 

 

 

 

 



Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Դատահաշվապահական փորձաքննություն

 

Հետազոտության օբյեկտները

- հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվետվությունները, հարկային մարմիններին ներկայացված հաշվարկները, ըստ հարկատեսակների հարկային մարմիններում վարվող անձնական հաշվի քարտերը,

- ՀՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքների վերաբերյալ ներկայացված բանկային, մաքսային հայտարագրերը, հայտարարագրված ապրանքների զննման վերաբերյալ կազմված հանձնարարականները,

- կազմակերպությունների ղեկավարության կողմից տրված հրամանները, հանձնարարականները, ցուցակները,

- կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործնեության, ինչպես նաև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված ակտերը

Հետազոտության խնդիրները

- հաշվապահական հաշվառման և հաշվետվության գործող նորմատիվ ակտերին հաշվապահական հաշվառման վարման համապատասխանության որոշումը,
- հաշվապահական հաշվառմամբ տնտեսական գործարքների արտացոլման ճշտության որոշումը,
- հարկային պարտավորությունների և սոց.վճարումների հաշվարկների ճշտության որոշումը,
- աշխատավարձի հաշվարկման հիմնավորվածության ստուգումը,
- գույքագրումների արդյունքների և դրանց ձևակերպումների ճշտության վերլուծությունը,
- հաշվապահական հաշվառման տվյալներին փորձաքննությանը տրամադրված գործում առկա վկաների, մեղադրյալների և կողմերի ցուցմունքների, ինչպես նաև ոչ պաշտոնական (ձախ) հաշվառման տվյալների համապատասխանության վերլուծությունը,
- առանց ձեռնարկությունների լուծարման պայմաններում, հիմնադիրների հեռացման դեպքում գույքային բաժնեմասի հաշվարկումը,
- հաշվապահական հաշվառման տեսանկյունից պատճառված վնասի չափի որոշումը,
- վարկավորման գործառնությունների, առանձնապես դրամական վարկերի տրամադրման կարևորագույն սկզբունքների վերլուծությունը,
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերլուծությունը,
- համալիր փաստաթղթային ստուգումներով կատարված հետևությունների ճշտության որոշումը

Հարց փորձագետին