ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Բաժնի պետ - Արթուր Հայկի Անդրեասյան

 


Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

10. Սննդային, այդ թվում`
10-01 սննդային,
11. Հողագիտական և կենսաբանական, այդ թվում`
11-01 հողագիտական,
11-02 բուսական շագման օբյեկտների,
11-03 կենսաբանական ծագման օբյեկտների,
11-04 մանրաթելերի և գործվածքների,
11-05 թմրանյութերի և հոգեմետ դեղամիջոցների



Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Բուսական ծագում ունեցող նյութերի (իրերի) կենսաբանական փորձաքննություն

 

Հետազոտման օբյեկտները
   

- բուսական ծագում ունեցող միկրոմասնիկներ և միկրոհետքեր (բնափայտ և կեղև, բույսերի սերմեր, թեփ, տաշեղ, մանրացված բուսական զանգված),
- կոնկրետ բուսաբանական օբյեկտ, տեսակ, կենսացենոզ և այլն,
- բուսական ծագման մթերքներ և արտադրանքներ

Հետազոտման խնդիրները
   

- բուսական ծագում ունեցող միկրոշերտանստվածքների հայտնաբերումը,
- բուսական օբյեկտի վիճակի որոշումը,
- բույսի կոնկրետ ցեղին, տեսակին բուսական ծագում ունեցող օբյեկտների պատկանելիության պարզումը,
- մեկ ամբողջության կազմի որոշումը,
- ծագման աղբյուրի որոշումը

Կենդանական ծագում ունեցող նյութերի (իրերի) փորձաքննություն

 

Հետազոտման օբյեկտները


- կենդանիների եզակի մազեր (անջատված մորթե իրերից, առանձին կենդանի անհատներից),
- ձկան թեփուկներ, թռչնի փետուրներ, կենդանական մաշկի մասեր,
- կենդանիների մկանային հյուսվածքներ, միջատներ, մեղվապահության մթերքներ

Հետազոտման խնդիրները

- կենդանիների մազերի և թռչնի փետուրների շերտանստումների հայտնաբերումը (միկրոմասնիկներ), դրանց ցեղային պատկանելիության որոշումը,
- վիճակի պարզումը,
- ընդհանուր խմբային և ցեղային պատկանելիության որոշումը

Հողագիտական փորձաքննություն

 

Հետազոտման օբյեկտները

- իրեղեն ապացույցների վրա եղած հողի շերտանստվածքներ,
- տեղանքի կոնկրետ մասի նմուշներ,
- հողի ստուգիչ նմուշներ /տեղանքի կոնկրետ մասի խնդրի լուծման ժամանակ/

Հետազոտման խնդիրները

- հողի մասնիկների հայտնաբերումը և դրանց ախտորոշումը,
- հողի շերտանստվածքի տեղայնացումը,
- հողի օբյեկտների ընդհանուր սեռային և խմբային պատկանելիության որոշումը,
- հողի շերտանստվածքների պատկանելիության պարզում որևէ տեղային հատվածին /անհրաժեշտ նյութերի տրամադրումից հետո/

Սննդային փորձաքննություն

 

Հետազոտման օբյեկտները

- միս և մսամթերք, թռչուն, ձու և դրանց վերամշակման օբյեկտներ,
- կաթ և կաթնամթերք,
- ձկնեղեն, ոչ ձկնաարտադրության մթերք և արտադրանք դրանցից,
- հատիկ/սերմեր/, ալրաձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք,
- շաքար և հրուշակեղենային արտադրանք,
- պտուղ-բանջարեղենային մթերք,
- յուղային հումք և ճարպային մթերք,
- ըմպելիքներ,
- այլ մթերք,
- կենսաբանական ակտիվ սննդի հավելումներ,
- մանկական սննդամթերք

Հետազոտման խնդիրները

- պարենային ապրանքատեսակի համապատասխանության պարզումը տվյալ ապրանքատեսակին նորմատիվատեխնիկական փաստաթղթերով (ԳՕՍՏ, ՀՍՏ, արդյունաբերական ստանդարտներ և տեխնիկական պայմաններ) ներկայացվող պահանջներին,
- անվտանգության ցուցանիշների որոշումը (ՍանՊին N 2-III-4.9-01-2003, տեխնիկական կանոնակարգեր),
- պահպանման պայմաններից կախված սննդամթերքի որակական հատկանիշների փոփոխության փաստի պարզաբանումը

Թմրամիջոցների, խիստ ներգործող, հոգեներգործուն և թունավոր նյութերի քրեագիտական հետազոտություն

 

Հետազոտման օբյեկտները

- տնայնագործական (բուսական, սինթետիկ) և գործարանային արտադրության թմրամիջոցներ,
- հոգեմետ նյութեր, դրանց համարժեքներ և պրեկուրսորներ,
- թունավոր նյութեր,
- հոգեմետ դեղամիջոցներ

Հետազոտության խնդիրները

- թմրամիջոցների, հոգեմետ և թունավոր նյութերի հետքերի հայտնաբերումը պինդ կրիչների վրա,
- թմրամիջոցների, հոգեմետ, պրեկուրսորների և թունավոր նյութերի պատկանելության պարզումը,
- տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների մեկ ամբողջության որոշումը,
- տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների պատրաստման տեխնոլոգիայի և այլ բնութագրական հատկանիշների պարզումը,
- թմրամիջոցներում և հոգեմետ դեղամիջոցներում ակտիվ բաղադրատարրերի քանակական պարունակության որոշումը

Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն

 

Հետազոտման օբյեկտները

- առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար,
- թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ,
- կտորից և տրիկոտաժից արտադրանքներ, կենցաղային օգտագործման համար առարկաներ (սպիտակեղեն, գորգեր), դրանց մասեր,
- քուղեր, պարաններ և այլ հյուսած և գործված ապրանքներ, դրանց մասեր,
- թելերով շերտանստած առարկաներ (շորի մնացորդներ, տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր),
- շորերի և թելային բնույթ ունեցող առարկաների այրված մնացորդներ

Հետազոտման խնդիրները

- տեքստիլային թելերի մասնիկների, թելերի, կտորների, տրիկոտաժների և այլ թելային բնույթ ունեցող մասնիկների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզումը,
- կրիչ առարկաների վրա առկա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերումը,
- կոնտակտային փոխազդեցության փաստի արձանագրումը տեքստիլային թելիկների միկրոհետքերով և տարբեր շերտանստումներով,
- թելիկների առանձնացման մեխանիզմի պարզումը, շորի և հանցագործության զենքի, կամ շորի և տրանսպորտային փոխադրամիջոցների կոնտակտային փոխազդեցության որոշումը,
- վառված շորերի կամ թելային այլ օբյեկտների սկզբնական տեսքի որոշումը,
- կտորի մասի որոշակի օբյեկտին պատկանելության որոշումը,
- թելային գործվածքների պատրաստման եղանակների որոշումը (գործարանային, տնայնագործական),
- թելային գործվածքների առաջացման ընդհանուր աղբյուրի պարզումը

Հարց փորձագետին