ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Բաժնի պետ - Արամ Նազարի Համբարձումյան


 

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

 

07. Ձգաբանական, այդ թվում`

 

07-01 հրազենի և զինամթերքի,

07-02 կրակոցի հետքերի և արգասիքների

08. Պայթյունատեխնիական, այդ թվում`

08-01 պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի,

08-02 պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն

 



Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները



Հրազենի և կրակոցից առաջացած հետքերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները


- գործարանային և ինքնաշեն եղանակով պատրաստված տարբեր նպատակային օգտագործման հրազենները,
- ձևափոխված և ատիպիկ զենքերը,
- զինամթերքը,
- կրակված գնդակներն ու պարկուճները,
- հրազերի գործածության հետքերով հագուստները և այլ առարկաները,
- պնևմատիկ զենքերը


Հետազոտության խնդիրները
 

դասակարգման

- հրազենին կամ զինամթերքին հետազոտվող օբյեկտների պատկանելիության որոշումը

դիագնոստիկ

   

- զենքի տեսակի, մոդելի տրամաչափի պարզումը,
- զենքի պատրաստման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը,
- զենքի սարքինության և կրակելու համար պիտանելիության որոշումը,
- զենքի հրազենայնությունը,
- զենքի ձևափոխման և դրա մեջ առկա մասերի փոփոխման փաստի պարզումը,
- առաջադրված կոնկրետ պայմաններում, առանց ձգանը սեղմելու զենքից կրակոցի կատարման հնարավորության պարզումը,
- փամփուշտների տեսակի և մոդելի (գնդակներ, պարկուճներ) պարզումը,
- կրակելու համար փանփուշտների պիտանելիության պարզումը,
- որսորդական փամփուշտների լիցքավորման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը

նույնացման

   

- փամփուշտներով, գնդակներով, պարկուճներով զենքի տեսակի որոշումը,
- զենքի կոնկրետ նմուշի որոշումը կրակված գնդակների և պարկուճների վրա առկա հետքերով,
- դետալների պատկանելիությունը կոնկրետ հրազենին,
- կրակված պարկուճների և գնդակների փոխպատկանելիությունը

իրավիճակային

   

- կատարված կրակոցի ուղղության և հեռավորության պարզումը,
- վնասվածքն առաջացնող գնդակի տրամաչափի պարզումը,
- կրակոցի արգասիքների հայտնաբերումը,
- կրակոցի պահին զենքի և վնասված օբյեկտի փոխադարձ դիրքի որոշումը,
- արգելքի վրա հրազենային վնասվածքի առկայության փաստի պարզումը

վերականգնողական

   

- զենքի վրա ոչնչացված գործարանային գրառումների և դաջվածքների վերականգնում


Պայթյունատեխնիկական փորձաքննություն


Հետազոտության օբյեկտները

   

- պայթուցիկ նյութերը,
- պայթեցման միջոցները,
- պայթուցիկ սարքավորումները,
- պայթյունի հետքերը

Հետազոտության խնդիրները

   

- ներկայացված օբյեկտի պայթուցիկ նյութի պատկանելիության, տեսակի, մակնիշի, արտադրող երկրի, արտադրման եղանակի, գործադրման եղանակի պարզումը,
- ներկայացված պայթուցիկ նյութ հանդիսացող օբյեկտի կիրառման ոլորտի պարզումը,
- պայթեցման միջոցի օգտագործման համար պիտանելիության որոշումը,
- պատրաստման եղանակի պարզումը,
- առարկաների վրա առկա պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքների առաջացման մեխանիզմի պարզումը,
- օբյեկտների վրա պայթուցիկ նյութի առկայության, դրա տեսակի, պայթյունի օջախի որոշումը և այլն

Հարց փորձագետին