ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Artashes SuchyanԱրտաշես Աշոտի Սուչյան

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
+374 10 44 11 36
suchyan82@gmail.com


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 1982թ., մայիսի 9, ք. Երևան


Աշխատանքային գործունեություն
- ՀՀ արդարադատության նախարարի 2017թ. մարտի 16-ի հրամանով նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,

- ՀՀ արդարադատության նախարարի 2017թ. փետրվարի 17-ի հրամանով նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,

- 2015-2017թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալ,

- 2013-2015թթ.- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ,

- 2008-2013թթ.- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի առաջատար մասնագետ,

- 2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության  բաժնի առաջատար մասնագետ,

- 26.06.2007-24.07.2007թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետ,

- 2006-2007թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ

Հարց փորձագետին