ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Որպես դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպություն` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սկզբնական մոդելը ձևավորվել է անցած դարի կեսերին, երբ Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարության 1959 թվականի ապրիլի 25-ի N 149 որոշմամբ Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց կրիմինալիստիկայի գիտահետազոտական լաբորատորիա, որը կրիմինալիստիկայի և դատական փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ կատարելուց զատ պետք է իրականացներ նաև դատական փորձաքննություններ:

Հետագայում` 1966 թվականին լաբորատորիան անցել է ՀՍՍՀ Մինիստրների Սովետի իրավաբանական հանձնաժողովի, իսկ 1971 թվականից`«ՀՍՍՀ արդարադատության մինիստրության (նախարարության) դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա» պետական հիմնարկի կարգավիճակով` արդարադատության նախարարության ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 534 որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-ն որոշմամբ նշված պետական հիմնարկը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որը պետական գրանցում է ստացել 2003 թվականի հունվարի 07-ին և ներկայումս գործում է որպես այդպիսին:

 

Հարց փորձագետին