Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ողջունում է Ձեզ իր կայքում:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության հնագույն փորձագիտական կազմակերպություններից մեկն է: Իր գոյության 50 տարիների ընթացքում այն փոքր լաբորատորիայից վերածվել է հզոր փորձագիտական կառույցի, որտեղ ներկայումս կատարվում են 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ:
Այսօր Փորձագիտական կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է իր բնագավառի առաջատարը, ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, համալրված է բազմափորձ, գիտակ կադրերով, և լուծում է դատաքննչական մարմինների կողմից առաջադրվող բազմաբնույթ խնդիրներ:
Այս կայքում Դուք կարող եք ծանոթանալ Փորձագիտական կնտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից լուծվող փորձաքրեագիտական խնդիրների շրջանակներին, փորձագետի գործունեության համար նախատեսված ՀՀ օրենսդրությանը, Փորձագիտական կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև ծանոթանալ մեր կազմակերպության գործունեությանը և նորություններին:
Արտաշես Սուչյան
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն